Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ես ու կյանքը միասին կերտում ենք մի արջուկի՝ պլաստիլինից

Ես ու կյանքը միասին կերտում ենք մի արջուկի՝ պլաստիլինից
22.06.2025 | 20:39

Այս նկարները՝ դեղնած թերթերից ու մոռացված ինտերվյուներից, իմ ճանապարհի կանգառներն են։ Տասնչորս, տասնհինգ, տասնվեց, քսան, քսաներկու, քսաներեք տարեկան Արթուրը խոսել է, հարցրել է, ստեղծել է։

Թերթերն արդեն մաշվել են, բայց զարմացած հայացքներ դեռ էլի կան՝ ինչպես եմ այդ ամենը հասցրել անել այդ տարիքում։

Շրջապատում հաճախ հիշում եմ անցած պատմություններ՝ մի գիշերվա մոնտաժ, մի հարցազրույցի պահ, ու միշտ էլ մեկը ծիծաղելով ասում է.

- Էս Արթը, մեկ-մեկ թվում ա՝ հիսուն տարեկան ա։

Երևի իրոք էդպես էլ կա։ Շատ վաղ հասկացա՝ պետք է հույս դնեմ միայն ինձ վրա։ Իմ հայրն արել է ամեն բան, որ երբեք չզգամ մայր չունենալու դատարկությունը։

Բայց կյանքում գալիս են պահեր, երբ պիտի միայնակ քայլես, ընկնես, բարձրանաս, որոշում կայացնես՝ թեկուզ և սխալ։

Իմ ընկերներն ասում են՝ քիչ ես հանգստանում, մոռանում ես քեզ՝ հանուն ուրիշների։

Գուցե ճիշտ են։

Բայց ես երբեք չեմ ամաչել էմոցիոնալ լինելուց։

Երբեք չեմ հոգնել մարդկանց լավություն անելուց, չնայած գիտեմ՝ երբեմն դրանից հետո ապտակ եմ ստանալու։

Ես չեմ վախենում ուղիղ նայել մարդու աչքերին ու ասել՝ «Սա է իմ ճշմարտությունը»։

Երբ տասնհինգ տարեկան էի, ամաչում էի, որ փոքր եմ։ Շրջապատված մարդկանցով, որոնց կյանքը արդեն տեղն էր ընկել, ես՝ մարզից եկած տղաս, ոչ ոքի «պետք չէի»։ Բայց եղան մարդիկ, որ չմերժեցին ինձ։

Տվեցին հարցազրույցներ, հավատացին իմ սկսնակ ալիքին՝ չնայելով, որ ղեկավարն ընդամենը 15 տարեկան է։

Այսօր նրանցից շատերն իմ ընկերներն են։ Ավագ ու հարազատ։

Հայրս ինձ ասում էր.

«Տղա ջան, գուզես թագավոր դառի, բայց մարդ մնա»։ Հիմա վստահ կարող եմ ասել՝ մարդ դարձա։

ՈՒ դեռ դառնում եմ։

Ես ու կյանքը միասին կերտում ենք մի արջուկի՝ պլաստիլինից, ով չի ամաչում լինել այն, ինչ կա։ Ինձ չեն սիրել շատերը աշխատավայրերում։ Որովհետև ես լռել չեմ սիրում։

Քծնանքը, կեղծ համակերպվածությունը, թաքնված անարդարությունը ես չեմ ընդունում։ Ես սովոր եմ խոսել, երբ լռելն արդար չէ։

Այս տարի իմ ծննդյան օրը մի քիչ ուրիշ է։

Ես այն սկսում եմ ինքնաարժևորմամբ։

Արթուր ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 193

Մեկնաբանություններ